Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագծային շեղումներով շինարարությունը մեծ խնդիրներ է առաջացնելու կառուցապատողների համար». Ավինյան

Հոկտեմբեր 16,2023 15:18
shinararutyun

Հոկտեմբերի 13-ից ուժի մեջ են մտել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված լրացումները, որոնք համայնքին հնարավորություն են տալիս տուգանել այն կառուցապատողներին, ովքեր առանց ավարտական ակտի և թույլտվության փաստացի շահագործում են իրենց շենք-շինությունները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ, փոփոխության համաձայն, առաջին տուգանքը 500-700 հազար դրամ է, շարունակելու դեպքում՝ 1-1.5 մլն դրամ:

«Մենք նոր շրջափուլ ենք մտնում. բոլորը պետք է հանեն իրենց ավարտական ակտերը: Սա ևս մեկ անգամ նշանակում է, որ նախագծային շեղումներով շինարարությունը մեծ խնդիրներ է առաջացնելու կառուցապատողների համար, ուստի հորդորում ենք մնալ ձեր նախագծային փաստաթղթերի շրջանակում, որը ներկայացրել եք Երևանի քաղաքապետարան»,- ընդգծել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
***
Առևտրի և ծառայությունների վարչության նախապատրաստած նյութերով նախորդ շաբաթ մայրաքաղաքում ապամոնտաժվել է ապօրինի գործունեություն իրականացնող ևս երեք բենզալցակայան: Քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ  բնակելի շենքերի մոտ գտնվող բենզալցակայանների գործունեությունը մայրաքաղաքում պետք է դադարեցվի. դրանք առաջին հերթին անվտանգային խնդիրներ են առաջացնում:
***
Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարայնության 10-րդ և 17-րդ շենքերի բնակիչների խնդիրն աբողջությամբ կլուծվի: Համայնք – կառուցապատող – բնակիչ գործակցությամբ տեղում կկառուցվեն նոր շենքեր, բնակիչները կապահովվեն նոր բնակարաններով: Զեկուցվել է, որ առաջիկայում բնակիչների հետ կկնքվեն պայմանագրեր:
***
Երևանում հաջորդ տարվանից մեկ վարչական շրջանում կմեկնարկի ճանապարհների ընթացիկ սպասարկման փորձնական ծրագիրը: Կարևոր այս նախագծով հաղթող ճանաչված ճանապարհաշինական ընկերությունները տարին 12 ամիս զբաղվելու են փոսային նորոգմամբ, ճանապարհների ճաքալցմամբ և գծանշումներով, ճանապարհային նշանների և անվահրիչների տեղադրմամբ, պահպանմամբ ու սպասարկմամբ: Գծանշումների պարագայում կա հստակ պահանջ. հաջորդ տարվանից  գործընթացը կիրականացվի թերմոպլաստով:
***
Որպես պարեկային ոստիկանության բարեփոխման շարունակություն՝ Երևանում քաղաքային իշխանությունը դիտարկում է ստեղծել համայնքային ոստիկանություն: Հանձնարարվել է սկսել գործընթացը: Հայեցակարգը մշակելու համար համայնքը խնդիրը քննարկում է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ:
***
Համայնքը նախատեսում է ձեռք բերել 250 էլեկտրական ավտոբուս: Նախագիծը կյանքի կոչելու համար ՎԶԵԲ-ի հետ բանակցություններն արդեն սկսված են:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031