Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է «UNLIM» սակագնային պլանը՝ նաև հետվճարային ծառայություններից օգտվող բաժանորդների համար։ Սակագնային պլանը տալիս է անսահմանափակ ինտերնետ, 450 րոպե խոսելաժամանակ՝ ցանցի ներսում, ՀՀ ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան զանգերի համար, ինչպես նաև դեպի ՀՀ բջջային ցանցեր 450 SMS ուղարկելու հնարավորություն:
Կանխավճարային ծառայություններից օգտվող բաժանորդների համար նախատեսված «UNLIM» սակագնային պլանը, որը գործարկվել էր հուլիսին, արդեն իսկ լայն տարածում է գտել բաժանորդների շրջանում։ Դա հատկապես պայմանավորված է նրանով, որ «UNLIM» սակագնային պլանը ներառում է անսահմանափակ ինտերնետ: Այս սակագնային պլանի բաժանորդներն ակտիվորեն օգտվում են «Instagram», «YouTube», «Facebook», «TikTok», «Telegram» և մի շարք այլ հավելվածներից:
Բաժանորդների դրական արձագանքները փաստում են, որ հետվճարային ծառայություններից օգտվող բաժանորդների համար նախատեսված «UNLIM» սակագնային պլանը ևս կվայելի նույնպիսի մեծ պահանջարկ։
Ի դեպ, 450 րոպե փաթեթը սպառելուց հետո տրամադրվում է 10 000 ներցանցային րոպե:
Կարդացեք նաև
Ամսավճարը՝ 4500 դրամ:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի:
Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով:
Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am