Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը կարող է բանակցությունների սեփական հարթակն առաջարկել Հայաստանին և Ադրբեջանին. իրանցի միջազգայնագետ

Հոկտեմբեր 16,2023 13:34

Իրանը կարող է բանակցությունների սեփական հարթակն առաջարկել Հայաստանին և Ադրբեջանին: Նման տեսակետ է հայտնել իրանցի միջազգայնագետ Էհսան Մովահեդիանը՝ Irdiplomacy-ում հրապարակված հոդվածում:

Հեղինակը պնդել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային առկա հարթակները ձախողվել են, և Իրանը կարող է սեփական հարթակն առաջարկել:

📌Նրա գնահատմամբ՝ «Պաղեստինում դիմադրության շարժման ուժի ցուցադրումը շատերին ապացուցեց, որ Իրանը չի հանդուրժելու հայ-իրանական սահմանի վերացումը, և այս հարցում ցանկացած արկածախնդրության դեպքում դիմելու է ուժի կիրառմանը»:

Ըստ Մովահեդիանի՝ Իրանում հնարավոր բանակցությունների օրակարգում պետք է լինեն փոխադարձաբար միջազգային սահմանների հարգումը, ՀՀ օկուպացված տարածքներից Ադրբեջանի ԶՈւ դուրսբերումը, Բաքվի կողմից Սյունիքը չօկուպացնելու գրավոր երաշխիքի տրամադրումը, անկլավներից հրաժարվելը, տարածաշրջանում ՆԱՏՕ-ի, «սիոնիստների», ինչպես նաև «վահաբիների» ներկայության բացառումը:

Region Monitor

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031