Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում հայ պարետի նշանակման մասին գրառման համար Թաթուլ Հակոբյանի դեմ հայց կներկայացվի. Դավիթ Գալստյան. «Այսօր»

Հոկտեմբեր 16,2023 11:51

«Այսօր». Արցախի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը զրպարտության համար դատական հայց կներկայացնի լրագրող Թաթուլ Հակոբյանի դեմ։

«Ապատեղեկատվություն տարածող այդ անձը հայտարարել էր, որ արդեն իսկ նշանակվել է Ստեփանակերտի պարետ, դրան համապատասխան մենք արձագանքել էինք, որ դրանք թուրք-ադրբեջանական ջրաղացին ջուր լցնող գործիչներ են, և, ցավոք, դա մաքսիմալ տարածում է գտել լրատվականներում։ Նույն Թաթուլ Հակոբյան կոչեցյալի դեմ առաջիկա օրերին զրպարտության համար հայց կներկայացվի դատարան», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գալստյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին լրագրող Թաթուլ Հակոբյանն ֆեյսբուքյան իր էջով հայտնել էր, որ Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ՝ պարետ։ Տեղեկությունը տարածվել էր ոչ միայն հայկական, այլ նաև ադրբեջանական լրատվամիջոցներով։

Մինչդեռ պարզ դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում պարետ է նշանակել ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովին։

«Քանի որ իմ անունն էլ էր շոշափվում, հայց կներկայացնենք դատարան, այդ ժամանակ հանրությունը կտեսնի, որ ամեն ինչ չէ, որ կարելի է ասել ու անցնել առաջ», – նշեց նա։

Դավիթ Գալստյանից հետաքրքրվեցինք, թե այս պահին որտե՞ղ է Սարգիս Գալստյանը և նրա անվտանգությունն ինչպե՞ս է ապահովվում. «Նա գտնվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Երբ շատ ու շատ քաղաքական գործիչներ ամպագոռգոռ հայտարարություն էին անում, որ նրանք վերջինն են դուրս գալու Արցախից, նա իր խոստմանը համաձայն, մի քանի տասնյակ անձանց հետ այսօր գտնվում է Արցախում և, ես համոզված եմ, որ քանի դեռ այնտեղ կա մեկ հայ, երկրորդը լինելու է Սարգիս Գալստյանը»։

Նելլի ԼԱԶԱՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031