Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Զանգեզուրի միջանցքի» թեման Թուրքիայում աստիճանաբար վերածվում է հանրային օրակարգի կարևորագույն մասի. Վարուժան Գեղամյան

Հոկտեմբեր 16,2023 10:56

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Թուրքիայում «Զանգեզուրի միջանցքի» թեման իշխանությունների գործադրած ջանքերի շնորհիվ աստիճանաբար վերածվում է հանրային օրակարգի կարևորագույն մասի։

Սա է վկայում նաև այն հանգամանքը, որ ընդդիմադիր կուսակցությունները ևս ակտիվորեն լծված են այս թեմայի արծարծմանը։

Այսպես, ընդդիմադիր ազգայնական «IYI» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները օրերս կուսակցության նիստում անդրադարձել է միջանցքին հետևյալ խոսքերով.

«Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ և անխոչընդոտ կապ է ստեղծվելու և այդպիսով Թյուրքական աշխարհի միավորման համար պատմական քայլ է արվելու՝ Զանգեզուրի միջանցքի բացումով»։

«Զանգեզուրի միջանցքը» այս պահին ամբողջ Մերձավոր Արևելքի ամենակարևոր խնդիրներից է, որի լուծման ցանկացած տարբերակ ազդելու է ողջ տարածաշրջանի վրա։ Իսկ Թուրքիայի համար սա պատմական շանս է իրականացնելու «Թյուրքական աշխարհի միավորումը»՝ պանթյուրքիզմը։ Հենց սա է պատճառը, որ ողջ թուրքական քաղաքական դաշտը խոսում է միջանցքի բացման անհրաժեշտության մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031