Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի պարետը ոչ թե Սարգիս Գալստյանն է, այլ Ադրբեջանի ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովը

Հոկտեմբեր 16,2023 10:06

APA ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովը նշանակվել է Ստեփանակերտ քաղաքի (հաղորդագրությունում ասվում է՝ Խանքենդիի) պարետ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Ադրբեջանը արցախահայ Սարգիս Գալստյանին է նշանակել Ստեփանակերտի պարետ.

«Սարգիս Գալստյանը, որ Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ, Արցախի Ազգային ժողովի Արդարություն խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հարազատ հորեղբայրն է և Բակո Սահակյանի հետ ունի քավոր-սանիկական կապեր: Սարգիս Գալստյանը եղել է Արցախի Կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ավելի վաղ՝ Շուշիի շրջանի վարչակազմում պաշտոնյա: Ես այս տեղեկատվությունը հիմա տալիս եմ բաց, քանի որ արդեն Ադրբեջանը հաստատեց: Սարգիս Գալստյանի հետ այսօր կապվել են Երևանից՝ իր բարեկամները, որոնք այստեղ են տեղափոխվել: Նա բառացիորեն ասել է, որ Խանքենդիում է (Ստեփանակերտ) և ծառայում է Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի: Գալստյանը իր ֆեյսբուքյան էջի նախկին գրառումներում Նիկոլին անվանում էֆենդի»,- գրել էր նա:

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, որի հորեղբայրն է Սարգիս Գալստյանը՝ կտրականապես հերքում էր Թաթուլ Հակոբյանի տարածած տեղեկությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031