Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևի հակահայկական ու ագրեսիվ հերթական ելույթը եկավ ևս մեկ անգամ փաստելու՝ այս բռնապետը եղածով չի բավարարվելու. Տաթևիկ Հայրապետյան

Հոկտեմբեր 15,2023 22:59

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Հատված Բաքվի բռնապետ Ալիևի՝ օկուպացված Ստեփանակերտից ելույթից.

«Ահա իրենց նախագահ անվանող 3 ծաղրածուները, որոնք նստած էին այստեղ, այսօր սպասում են իրենց արժանի պատժին: Հետաքրքիր է՝ այդ շենքերից մեկում նստած մարդը կհամարձակվի՞ իրեն «վարչապետ» անվանել, սպառնալ մեզ այդ օրակարգով: Նրա թեյն այսօր մատուցվում է մեկուսարանում։ Այստեղ իրեն «արտաքին գործերի նախարար» անվանող անջատողականներից մեկն այն ժամանակ հեգնական կերպով ասում էր, որ եթե Ադրբեջանը ցանկանա իր դրոշը բարձրացնել Խանքենդիում, ապա դեսպանատուն կբացի մեր երկրում: Այժմ նրա թեյը մատուցվում է այնտեղ՝ մեկուսարանում։ Եվ մեր դրոշը, տեսեք, այնտեղ է:

Դա պետք է դաս լինի նրանց համար: Ցավոք, այն խոսքերը, որոնք ես ասել եմ 20 տարի առաջ և բազմիցս կրկնել եմ դրանից հետո, չեն հասել նրանց։ Նրանք հավատում էին, որ դրանք պարզապես խոսքեր են: Ոչ, ինչ ասել եմ, դա էլ արել եմ, դա գիտեն բոլորը, այդ թվում՝ նաև Հայաստանում, և թող չմոռանան։ Թող չմոռանան Հայրենական պատերազմի մասին։ Չմոռանաք հակաահաբեկչական միջոցառումների մասին: Եթե Հայաստանում որևէ ուժ դեռ մտածում է ռևանշի մասին, նայեք այս կադրերին…»:

Սա Ալիևի հակահայկական ու ագրեսիվ հերթական ելույթն էր, որը եկավ ևս մեկ անգամ փաստելու՝ այս բռնապետը եղածով չի բավարարվելու… Կարևորը չմոռանանք, որ մեր դիմաց կանգնած է ագրեսիվ ու հայատյաց մի բռնապետ, որն ատում է թե՛ Արցախում, թե՛ Սյունիքում, թե՛ Արարատում, թե՛ Տավուշում ապրող ցանկացած հայի: Ալիևն այնքան է հայի դեմ ատելություն քարոզել, որ դարձել է իր իսկ քարոզչության գերին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031