Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջին հարցն արցախահայությանն իրենց տներն ու հայրենիք վերադարձնելու խնդիրն է․ Վարդան Օսկանյան

Հոկտեմբեր 15,2023 20:34

Tert.am – Այսօր իրավիճակ է փոխվել, այսօր օրակարգը ինքնաբերաբար է փոխվել, օրակարգային նոր հարցեր կան: Առաջին հարցն արցախահայությանն իրենց տներն ու հայրենիք վերադարձնելու խնդիրն է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Հայրենադարձության խնդիր կա: Սա պետք է օրակարգային խնդիր դառնա: Սա մեր ժողովրդի արժանապատվության խնդիրն է: Բաքվում այսօր պահվող մեր հայրենակիցների, գերիների, անօրինաբար Բաքվում պահվող Արցախի ղեկավարության վերադարձը Հայաստան պետք է օրակարգային խնդիր դառնա:

Ես նորից եմ ասում Փաշինյանին, նորից փոխիր օրակարգը, նորից թելադրի քո տեսակետները: Բանակցություններում ներկայացրու Հայաստանի և Արցախի շահերը: Դու սա հրաժարվել ես անել և հրաժարվում ես անել: Դու չես կարող սրանից հրաժարվել: Ինչպես ռազմական դաշտում, երբ մենք ունեինք Արցախը, հարակից տարաածքները, մենք մեզ ապահով էինք զգում, ռազմական առումով, երբ մենք կորցրեցինք դրանք, Ադրբեջանը ներխուժեց Հայաստան եւ դեռ գտնվում է Հայաստանում, նույնը դիվանագիտական դաշտում է. երբ հրաժարվում ես Արցախի հարցի բարձրացումից, հարցը գալիս է ՀՀ տարածքային ամբողջականությանը, միգուցե դու շատ չես հասկանում, նույնն է՝ ռազմական եւ դիվանագիտական երկու հայելային վիճակները»,- ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031