Լրահոս
Օրվա լրահոսը

«Կատարվողը ոճրագործություն է». ԱՄՆ նախագահի թեկնածուն՝ Արցախի հայաթափման և դրա անլիարժեք լուսաբանման մասին

Հոկտեմբեր 15,2023 18:47

2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների արմատներով հնդիկ մասնակից, հանրապետական թեկնածու Վիվեկ Ռամասվամին արտաքին քաղաքականության իր տեսլականի մասին լրագրող Թաքըր Քարլսոնին տված հարցազրույցում անդրադարձ է կատարել արցախահայության բռնի տեղահանմանը և Արևմուտքի բնակիչների կողմից այս հանցագործության թերի իմացությանը: Նշելով Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի մասին՝ նա պնդել է, որ Ուկրաինան և Ադրբեջանն ԱՄՆ-ում հզոր լոբբի ունեն, իսկ Հայաստանը՝ ոչ:

«Տեսեք, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ինչո՞ւ չենք լսում սրա մասին: Որովհետև Վաշինգտոնում Ադրբեջանի լոբբին նույնքան արդյունավետորեն է գործում, որքան Ուկրաինայինը:

Լրագրողը խնդրել է թեմային անծանոթ հեռուստադիտողների համար բացատրել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Կատարվողը ոճրագործություն է: 100.000-120.000 քրիստոնյա հայեր քշվում են Հայաստան մի տարածքից, որը նրանց համար տուն է եղել շատ երկար ժամանակ: Ոճրագործությունների զգալի հատվածը դեռևս չլուսաբանված է մնում արևմտյան մեդիայում,» – փաստել է քաղաքական գործիչը:

Վիվեկ Ռամասվամին շարունակել է. «Վաշինգտոնում ադրբեջանական հզոր լոբբին կափարիչ է դրել այս թեմայի վրա: Այն պատշաճ չի լուսաբանվում, ինչի պատճառով էլ շատ ամերիկացիներ այս խնդրի մասին երբևէ չեն լսել»:

«Անվերջորեն լսում ենք Ուկրաինա Ռուսաստանի ներթափանցման մասին և «ճիշտ կողմի» կողքին կանգնելու անհրաժեշտության մասին: Նախ, ես մերժում եմ այն միտքը, թե Ուկրաինան առանձնակի լավն է, բայց նույնիսկ եթե այդպես լիներ, ինչու պետք է մի դեպքում բարոյական վրդովմունք ունենալ, իսկ մյուս դեպքում, որը տեղի է ունենում աշխարհագրորեն Ռուսաստանին մոտ գտնվող ևս մեկ տարածքում, չունենալ», – շեշտում է նա:

Ըստ հանրապետական թեկնածուի՝ բարոյական վրդովմունքներն առկա են ամբողջ աշխարհում, բայց ճանաչում են ստանում միայն նրանք, որոնք մեդիայի և երկու կուսակցություններում առկա հաստատությունների կողմից համապատասխան են համարվում ամերիկյան հասարակության համար:

Նախագահի թեկնածուն հավելել է, որ հենց այս խնդիրները լուծելու համար է դրել իր թեկնածությունը: Ըստ Ռամասվամիի՝ թե՛ հանրապետականները, թե՛ դեմոկրատները, տարբեր լոբբիստների ազդեցությամբ են գործում:

«ԱՄՆ-ին այնպիսի առաջնորդներ են հարկավոր, որոնք կդատապարտեն աշխարհի ցանկացած կետում կատարվող ոճրագործությունները», – ընդգծել է նա:

Ռամասվամին, որը 38 տարեկան բիզնեսմեն է և նոր է մեկնարկել քաղաքական կարիերան, հայտարարում է, որ քաղաքականություն է մտնում «գնված և կառավարվող» համակարգին վերջ տալու համար:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031