Լրահոս
Օրվա լրահոսը

«Այ чушка-ներ, բա ասում էիք՝ Հայաստանը թող չխառնվի Արցախի գործերին», «պիտի ստանան ոչ թե աշխատավարձ, այլ լեն չափալախ». Անեծքների նոր ալիք՝ արցախահայերի հասցեին

Հոկտեմբեր 15,2023 17:39

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր. «Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունների պարտականությունն է Արցախի պետական աշխատողների աշխատավարձերի փոխանցումը, քանի որ մեր պետական բյուջեի գումարներն այս պահին ՀՀ իշխանությունն է տնօրինում»: Այս վերնագիրը տարածելով՝ սոցիալական ցանցերի իրենց էջերում Հանրային խորհրդի նախկին նախագահ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը առիթ տվեցին օգտատերերի՝ արցախահայության հասցեին հայհոյախոսության ու լուտանքերի ալիք բարձրացնելու: Մասնավորապես, Ստյոպա Սաֆարյանը գրել է. «Հա, գիշերները չէի քնել, որ կրկնակի հարկ վճարեմ աշխատավարձի համար… էշն էր պակաս, պարախոդով եկավ»:

 

Ստյոպա Սաֆարյանի լսարանի արձագանքը ավելի քան ապշեցնող է. «Մի հատ էլ պարգեւավճար չտա՞նք հողը լքելու համար», «Իրո՞ք, ձեր աղբ Շահրամանյանից ուզեք», «Սրան նույնիսկ Հայաստան մուտքը պետք է արգելվեր», «30 տարի քերեցին, հլը էլի են ուզում քերել», «Խի՞ են թույլ տվել մտնի ՀՀ տարածք, պիտի մնար ինտեգրվեր», «Ընդհանրապես ոչ մի արցախցի ղեկավարի չպետք է թողնեին ստեղ գա», «Հավաքարարի գործ եմ առաջարկում», «Նամուս ունենայիր՝ Հայաստան չէիր գա», «Քո տեղը բերդն ա», «Օրենքով սրանց աշխատավարձը Ալիեւը պիտի տա», «Ում հաշվին, Հայաստանի հարկատուների՞, վեր ընկի տեղդ», «Այ чушка-ներ, բա ասում էիք՝ Հայաստանը թող չխառնվի Արցախի գործերին, ի՞նչ եք ուզում մեզանից», «Գնացեք ձեր սպիտակ պապայից ուզեք», «Լրիվ էշի տեղ են դրել Հայաստանի իշխանությանը», «Ձրիակերներ, դուք պիտի ամաչեիք աշխատավարձ ստանալուց»:

 

Օգտատերերից մեկը նեղվել է, թե՝ «ասենք ինչի Ալիևից չեն ուզում, կամ ռուսաց թագավորից, փոխարենը դատվեն, որ հսկայական գումարներ տարան վատնեցին, Արցախը խուռդին զենքով ու զորքով, ավերին ու եկան, մի հատ էլ աշխատավարձ, թան էլ չէ բրդած մածուն…»:

Իսկ Լեւոն Բարսեղյանը գրառում է արել՝ «Ֆաքի մեջ ենք again, լրիվ լավրովի խելքից է…»:

Նրա գրառման տակ նույնատիպ մեկնաբանությունների շարք է. «Եվ ինչու է այս հողաթափիկ ինֆուզորիան ազատության մեջ», «Դիմի վիտյոկին, քոչին, դաշնակներին: Մի խոսքով, դու լավ գիտես ում դիմել», «Սրան ԱԱԾ-ի հրավիրատոմս ուղարկեք», «Թույնը հասել է Հայաստան քիչ է մի հատ է գործազրկության լափ է ուզում,  քննիչ հանձնաժողով կար, միտք չունի՞ սրանց հարցեր տալու»:

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն էլ պնդել է. «Էդ 22 դեպուտատ ստահակները պիտի ստանան ոչ թե աշխատավարձ, այլ լեն չափալախ, ընդ որում՝ մարդաշատ տեղերում»:

Նշենք, որ Արցախի պետական գերատեսչությունները մինչեւ 2024-ի հունվարի 1-ը պետք է գործեին: Տեղահանված արցախցիների մոտ 70 տոկոսը պետական ապարատի աշխատողներ են, ուստի խոսքը ոչ միայն Արցախի պատգամավորների աշխատավարձի,այլ բնակչության 70%-ի մասին է՝ փրկարարների, որոնք ահռելի աշխատանք արեցին սեպտեմբերին, այլ ոլորտի աշխատողների: Ըստ մամուլի հրապարակումների,  ՀՀ իշխանություններին զայրացրել է այն, որ Շահրամանյանը Հայաստանում խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ բողոքել է իրենցից, հայտարարել, որ պետք է պայքարը շարունակեն, ուստի դա է պատճառը, որ աշխատավարձերի վճարման պարտավորությունը փորձում են թողնել Շահրամանյանի վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Նժդեհը երբ գրել էր “հայի տականք”-ի մասին, նկատի է ունեցել այսպիսի նողկալի շերտին, որոնք զուրկ են իրենց ազգակիցների և Հայրենիքի նկատմամբ ունեցած սիրուց։ Հայի տականքը միայն կարող է թուրքի ճիրաններից փրկված ու Հայրենիք վերադարձած արցախցիների վրա թափել իրենց կեղտոտ մաղձը – նրանց կարեկցելու և աջակցելու փոխարեն։ Նման տականքների մեծաքանակ հավաքածուի առկայություն դժվար էր պատկերացնել։ լևոն բարսեղյան, ռուբեն մեհրաբյան, ստյոպա սաֆարյան, դուք ինչ երեսով եք դուրս գալու մարդամեջ։ Բոլոր մեկնաբանություններ գրողներին եմ հարցնում – ձեր մեջ էլի թույն մնաց? արցախցի մեր եղբայրների ու քույրերի նկատմամբ, թե? լրիվ դատարկեցիք, ա’յ չար ու նողկալի էգոիստներ։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031