Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը
Մեր ամրագրած ապացույցները ներկայացվեցին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ադրբեջանական հայատյաց, ցեղասպան քաղաքականությանը վերաբերող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով 2023թ. հոկտեմբերի 12-ի հրապարակային լսումների ընթացքում։
Մեր մասնագետները շարունակելու են իրականացնել ադրբեջանական հանցավոր արարքների ապացույցների ամրագրումներ` մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև պատասխանատվության հիմքեր ապահովելու համար: