Լրահոս
Օրվա լրահոսը

Մանդատը վայր դնեն, որ խորհրդարանում ազգային օրակարգից, Արցախից ու Ցեղասպանության դատապարտումից խոսացող չլինի՞․ Էդուարդ Շարմազանով

Հոկտեմբեր 15,2023 15:17

ՀՀԿ խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Փաշինյանի ռեժիմի փաստացի հենարանը միայն ՔՊ-ն, ուժայիններն ու հաճախորդները չեն։
Նրա ռեժիմի հենարանը նաեւ այն «ընդդիմադիրներն» են, որոնք կապիտուլյանտների ռեժիմի դեմ «պայքարելուն» զուգահեռ նպատակային քար են նետում նախկինների բոստանը։

Հատուկ դժվար ընկալողների համար.
Նախկինը հաղթանակ ու Արցախի ազատագրում է ապահովել, իսկ ներկան՝ պարտություն ու Արցախի հանձնում։
Թե բա նախկինները որ չլինեն, Նիկոլը կգնա։

Ի՞նչ եք ուզում։

Ուզո՞ւմ եք Նիկոլը հեռանա, հեռացրեք:

Ո՞վ է ձեր ձեռքը բռնել։
Ի՞նչ եք կախվել նախկիններից…
Հետեւներդ 10 հոգի չունեք, բայց մեծ-մեծ փրթում եք։
Հիմա էլ մանդատ հանձնելու ցավ են կպել։
Ընդդիմության մանդատնե՞րն են Նիկոլին չհեռացնելու պատճառը։
Ուզածներդ ի՞նչ է։

Իշխանությունը թրքահպատակ է, ուզո՞ւմ եք խորհրդարանում ընդդիմությունն էլ թուրք-ադրբեջանական օրակարգով շարժվի։

Մանդատը վայր դնեն, որ խորհրդարանում ազգային օրակարգից, Արցախից ու Ցեղասպանության դատապարտումից խոսացող չլինի՞։
Եթե այո, ուրեմն դուք Նիկոլից ավելի Նիկոլ եք…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031