Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԿՊԻ-ում կայացել է ERASMUS+ IRO meetup հանդիպումը

Հոկտեմբեր 15,2023 11:25

Օրերս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Էրազմուս+ Միջազգային կապերի բաժինների ներկայացուցիչների՝ ERASMUS+ IRO meetup հանդիպումը: Նմանօրինակ միջոցառում ինստիտուտում անցկացվում է առաջին անգամ:

Ռեկտոր Սառա Նալբանդյանը խոսել է միջազգային ծրագրերի արդյունավետության մասին և կարևորել դրանց շարունակական բնույթը:

-Կարճ ժամանակահատվածում մեր բուհը գործընկերային հարաբերություններ է ձևավորել տարբեր երկրների դեսպանատների հետ, ինչը ենթադրում է համագործակցություն՝ մի շարք ուղղություններով: Ուրախ կլինենք, որ արտերկրների բարձրագույն ուսումնական հաստատությունները մեզ հետ փոխանակման ծրագրերն ակտիվացնեն: Նաև խրախուսելի է տեղական բուհերի փոխհամագործակցությունը:
Մեր ինստիտուտի Միջազգային կապերի բաժինը բազմաթիվ դրական արդյունքներ ունի, և կարծում եմ՝ իրականացվող և սպասվող բոլոր ծրագրերը կխթանեն բուհի միջազգայնացմանը տարբեր ուղղություններով,-նշել է Սառա Նալբանդյանը:

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրել է ծրագրի նոր փուլի մանրամասները, չափանիշներն ու կանոնակարգերը, որին հաջորդել է քննարկում: Հանդիման մասնակիցները նաև մտքերի փոխանակման հնարավորություն են ունեցել:
Լանա Կառլովան կոչ է արել ներկաներին ակտիվությամբ մասնակցել հայտարարվող դրամաշնորհային ծրագրերին և արդյունավետորեն օգտվել Էրազմուս+ ծրագրի հնարավորություններից:
ԵԹԿՊԻ-ի Միջազգային կապերի բաժնի պետ Զարուհի Սահակյանը խոսել է իրականացված և ընթացիկ փոխանակման ծրագրերի մասին, ներկայացրել ծրագրերում ներառված ուսանողներին, դասախոսներին և վարչական աշխատողներին, նաև մատնանշել է հետագա համագործակցությունների ուղիներն ու հնարավորությունները:

ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031