Չեռնոգորիայում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որի եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել էին Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչներ։
92 կգ քաշային կարգում Նարեկ Մանասյանն առանց մենամարտի ճանաչվեց գավաթակիր, քանի որ մրցակիցը՝ Իտալիան ներկայացնող Ազիզ Աբբես Մուհիդինը չներկայացավ ռինգ։
Մեր երկրորդ բռնցքամարտիկը՝ 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը վճռորոշ մենամարտում համառ պայքարում զիջեց ռուսաստանցի Բաիր Բատլաեւին ու բավարարվեց արծաթե մեդալով։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ