«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը
Իշխանական քարոզիչները լկտիաբար շարունակում են Արցախի հայաթափման մեղավորների «նշանակման» գործընթացը։
Արցախի իշխանությունները, իհարկե, կարող են ունենալ իրենց մեղքի բաժինը ինչ-որ մարտավարական հարցերում։
Արցախի հայաթափման ամբողջական պատասխանատվությունը կրում է բացառապես Հայաստանի իշխանությունը՝ իր սխալ դիվանագիտական աշխատանքներով և Արցախին բոլոր հարցերում թշնամու դեմ մենակ թողնելով։
Կարդացեք նաև
Իսկ սխալները բազմաթիվ են, որոնք քայլ առ քայլ հասցրել են մեզ այս վիճակին։ Անմտություն է մեկ դրվագ համարել նման ողբերգության միակ պատճառ։
Ինչպես թշնամին է քայլ առ քայլ իր գործողություններով հասել Արցախի հայաթափմանը, այնպես էլ այդ ամենին քայլ առ քայլ «աջակցել է» Հայաստանի իշխանությունը՝ իր սխալ գործողություններով։
Իսկ Հայաստանի իշխանությունների փոքր ու մեծ սխալները շարունակվում են…