ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցինք DigiTec EXPO 2023 ցուցահանդեսի մասնակից ընկերությունների տաղավարներով:
Ոգևորված եմ մեր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների նոր հաջողություններով ու նոր պրոդուկտներով։ Համոզված եմ, որ դրանք իրենց արժանի տեղը կգտնեն համաշխարհային շուկայում` ծառայելով Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին և տնտեսական զարգացմանը։
Վաղը (հոկտ. 15-ը) ցուցահանդեսի վերջին օրն է. կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին` գործարարներին, ուսանողներին, դպրոցականներին, բոլորին անպայման այցելել Մերիդիան Էքսպո կենտոն (Ոսկերիչների 1 հասցեով) և տեսնել, թե ինչպես է տեխնոլոգիական առաջընթացը փոխում աշխարհը։