Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան․ «Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանը նաեւ գաղափարական մակարդակով իր համար լինի անվնաս, օրինակ, ուշացած դասագրքերի բովանդակությունը»

Հոկտեմբեր 14,2023 21:24

ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը «Դեբատ» բանավեճի ակումբում անդրադառնալով Թուրքիայի աջակցությամբ  Հայաստանից Ադրբեջանի օրեցօր աճող պահանջներին, ասաց․ «Արդեն տարբեր լուրեր, փաստաթղթեր են պտտվում, չեմ կարող ասել, թե ինչքանով են դրանք հավաստի, բայց այդ փաստաթղթերի մեջ Հայաստանից միայն տարածքային ու նյութական զիջումներ չեն ակնկալվում։ Խոսքը նաեւ կրթական ծրագրի փոփոխության մասին է, որի մեջ պիտի լինի որոշակի դատապարտում մեր ազատագրական պայքարի։ Հիշում եք, Թուրքիան էլ ՆԵՄԵՍԻՍ-ի մասին էր խոսում։ Պահանջվում է փոխել վերաբերմունքն այս ամենի, այս տարածքում «ադրբեջանական մշակույթի» մասին եւ այլն։ Տխմարություն կլինի դա անելը։ Բայց վստահ եմ, որ եթե դա էլ արվի, Ադրբեջանը նոր ցուցակով է հանդես գալու, թե չէ, «Չարի վերջի» պես՝ կգնամ, կացինս կբերեմ, ծառը կկտրեմ»։

Հիշեցնելով, որ դպրոցական որոշ դասագրքեր սեպտեմբերի 1-ին չկային եւ հայտնվեցին միայն Արցախի հայաթափումից հետո եւ այդ դասագրքերում պատմական աղաղակող աղավաղումներ կան հօգուտ Ադրբեջանի, Aravot.am-ը  հետաքրքրվեց, թե դա արդյո՞ք նախապես մտածված ու հաշվարկված քայլ էր, թե՞ պատահական համընկնում, նախկին դեսպանը պատասխանեց․ «Չէ, սա չի կարող պատահական համընկնում լինել, որովհետեւ սա ադրբեջանական նարատիվի՝ պատումի, մի մասն է կազմում։ Դա իրենց դիրքորոշումն է, թե իրենք բնիկ են, այստեղ ապրել են հազարամյակներով։ Ադրբեջանցիները իրենց են վերագրում, իբր, հին կայսրությունների ժառանգներ են, իրենց են վերագրում իրանական մի շարք դինաստիաներ, ինչը անհեթեթություն է։ Կարճ ասած, իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանը նաեւ գաղափարական մակարդակով իրենց համար լինի անվնաս։ Եվ Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը համադրվում է նրանց հետ եթե ոչ ուղղակիորեն, ապա տարբեր միջազգային կառույցների միջոցով։ Չպետք է մոռանանք նաեւ, որ ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ այլ կազմակերպությունների շատ գրասենյակների ռեգիոնալ կենտրոնները գտնվում են Ստամբուլում։ Եվ դա տարիներ ի վեր է»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031