Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ չեն կիսել Տիգրան Հակոբյանն ու Արսեն Բաբայանը

Հոկտեմբեր 14,2023 21:01

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ՀՌՀ-ի մոտ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» ներկայացուցիչների բողոքի ցույցի մասին, առիթ դարձավ փաստաբան Արսեն Բաբայանի հետ «հաշիվներ մաքրելու»:

Փաստաբան Արսեն Բաբայանը հրապարակեց իր եւ Տիգրան Հակոբյանի անձնական զրույցից հատված, որտեղ Տիգրան Հակոբյանը վիրավորում է Արսեն Բաբայանին:

Aravot.am-ի հետ զրույցում Արսեն Բաբայանը մանրամասնեց. «Այդ գրառման տակ հարց էի տվել՝ դուք կաշկանդված չե՞ք քաղաքական զսպվածության շապիկով` ինչ-որ տեղ ակնկալելով նաեւ պատասխան, որովհետեւ կարող է ՀՌՀ նախագահը կաշկանդված չէ: Անկեղծ, օրենքը չեմ նայել ու չգիտեի:

Իրեն պահեց իսկական նիկոլականին վայել: Ինչպես եւ մնացած բոլոր նիկոլականների վարքը վերջին շրջանում, շատ ագրեսիվ է դարձել: Նրանք, հավանաբար, տառապում են անպատժելիության սինդրոմով, որի հնարավորությունն այս իշխանությունը նրանց տվել է»:

Արսեն Բաբայանը համոզված է, որ Տիգրան Հակոբյանի վարքը, որպես հանրային պաշտոն զբաղեցնող անձի, պետք է քննության առարկա դառնա առնվազն Հակակոռուպցիոն խորհրդի կողմից: Ուսումնասիրելուց հետո եթե գտնի, որ անհրաժեշտություն կա, ինչ-որ բան կձեռնարկի:

Իսկ Տիգրան Հակոբյանը չի մեկնաբանում եղածը. ասաց՝ «No comment»:

Aravot.am-ին հայտնի դարձավ, սակայն, որ այս վեճը նախապատմություն ունի. որոշ ժամանակ առաջ ֆեյսբուքյան մեկ այլ քննարկման ժամանակ Արսեն Բաբայանը Տիգրան Հակոբյանին «թրքահպատակ» է անվանել: Ենթադրվում է, որ դրա արձագանքն է հնչել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031