Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 12-ին Կապանի 39-ամյա բնակչուհի Ս․Գ․-ն ոստիկանություն հաղորդում է տվել, որ օրեր առաջ՝ հոկտեմբերի 7-ին, իրենց բակում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 49-ամյա Վ․Կ.-ն սպառնացել է նրան։ Մասնավորապես, բակի երեխաների ներկայությամբ Վ․ Կ․-ն սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Ս․Գ․-ին, սպառնացել՝ փորձելով հետապնդել կնոջը, բայց վերջինս արագ հեռացել է բակից։ Ս․Գ․-ն նախկինում ոստիկանություն չի դիմել՝ պատճառաբանելով, որ հոգեբանական ընկճված վիճակում է եղել:
Իրավապահները միջոցներ են ձեռնարկու Վ․Կ․-ին հայտնաբերելու համար։ Անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար։