Սենթ-Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ տղամարդկանց եւ կանանց առաջնություններում այսօր երկրորդ եւ վերջին հանգստյան օրն է:
Երեկ կայացած ութերորդ տուրում կանանց միջազգային գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը սեւերով ոչ-ոքի է արել եւ 4,0 միավորով մրցաշարային աղյուսակում բարձրացել է 5-րդ հորիզոնական:
Տղամարդկանց առաջնությունում Լեւոն Արոնյանը հերթական անգամ կես միավոր է վաստակել, իսկ Սամուել Սեւյանը կրել է երկրորդ պարտությունը: Երկու գրոսմայստերներն էլ ունեն 3,5-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են, համապատասխանաբար, 8-րդ եւ 9-րդ տեղերը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ