«СЭ»-ին հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 12-ին Ռիգայում կայացած Եվրո 2024-ի որակավորման փուլի Լատվիա-Հայաստան հանդիպման ժամանակ տրիբունաներում նստած են եղել եվրոպական առաջատար ակումբների սելեկցիոներները, որոնք հատուկ հետեւել են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ 23-ամյա Էդուարդ Սպերցյանի եւ 24-ամյա Նաիր Թիկնիզյանի խաղին:
Լրատվամիջոցի տեղեկություններով կիսապաշտպան Սպերցյանի գործողությունները հետաքրքիր են եղել «Յուվենտուսի», ինչպես նաեւ Բունդեսլիգայի ակումբներից մեկի ներկայացուցիչներին, իսկ պաշտպան Թիկնիզյանի խաղն ուսումնասիրել են «Լացիոյի», ինչպես նաեւ «A» սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հատվածում գտնվող թիմերից մեկի մասնագետները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ