Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կսպասեր, որ 2018-ին դռներ ու դարպասներ բացող, փողոցներում շրջող, քաղաքացիներին ընդունող այս երիտասարդները բյուրոկրատիայի եւ ոչ թափանցիկ գործելաոճի առումով կգերազանցեն բոլոր նախկին իշխանություններին․ «Հրապարակ»

Հոկտեմբեր 14,2023 11:35

Ո՞վ կսպասեր, որ մամուլից իշխանություն գնացածների այս թիմն այնքան կատի ու կվախենա լրագրողներից, որ անգամ քաղաքապետի երդմնակալությունը թույլ չեն տա լուսաբանել: Իրենք` իրենց էլիտայով, փակ դռների ետեւում կնշեն: Իսկ ՀՀ պատմության մեջ, կարծես, ընդամենը նման մի դեպք է եղել. 2008-ի մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանն է ընտրվել յուրայինների ներկայությամբ` առանց լայն հանրության մասնակցության:

Ո՞վ կսպասեր, որ 2018-ին դռներ ու դարպասներ բացող, փողոցներում շրջող, քաղաքացիներին ընդունող այս երիտասարդները բյուրոկրատիայի եւ ոչ թափանցիկ գործելաոճի առումով կգերազանցեն բոլոր նախկին իշխանություններին, եւ նրանց կկարողանան մոտենալ միայն իրենց պաշտողները` նախապես խիստ ստուգում անցնելուց հետո: Եվ նրանց կառավարությունը կարող է անթափանց աշխատելու ռեկորդներ սահմանել:

Ո՞վ կսպասեր, որ ցանկացած նախարարի ու փոխնախարարի, էլ չենք խոսում` վարչապետի ու փոխվարչապետի մոտ ընդունելության արժանանալն ավելի բարդ կդառնա, քան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մոտ ընկնելը:

Ո՞վ կսպասեր, որ նրանց ուղեկցող թիկնազորի ու ոստիկանների քանակը կգերազանցի մեր սահմանները պահպանողների թիվը:

Արմինե Օհանյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Ստահակները երբ առանձին-առանձին են գործում, զգուշավոր ու խորամանկ են լինում և “պարկեշտության” դերասանություններ են անում, իսկ երբ նրանք ոհմակով իշխանության են հասնում, այլևս զգուշանալու բան չեն ունենում և լկտիաբար ցույց են տալիս իրենց ամբողջ էությունը։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031