ԵԽԽՎ-ն Արցախի հարցի վերաբերյալ բանաձեւ ընդունեց, որով դատապարտում էր Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան Արցախի նկատմամբ։ Բացի այդ, շեշտվում էր, որ Ադրբեջանն Արցախի ժողովրդին էթնիկ զտումների է ենթարկել, եւ մարդիկ ֆիզիկական բնաջնջման վտանգի տակ են լքել իրենց հայրենիքը։
Իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսեյնին «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Եվրոպան այս քայլով փորձում է իր` դեմոկրատական արժեքների ջատագովի դեմքը փրկել։
«Իհարկե՝ լավ է, որ այդ գնահատականները հնչում են, որ նշում են ցեղասպանության վտանգի տակ լինելը, բայց բավարար չէ։ Բավարար կլիներ, եթե ավելի հստակ եւ ավելի ուժեղ գործիքակազմերով կարողանային ճնշել Ադրբեջանին։ Փորձը ցույց է տվել, որ միայն հայտարարությունները բավարար չեն Ադրբեջանի դեպքում, որ Ադրբեջանը կանգ չի առնում եւ դրանք հաշվի չի առնում։ Մենք նաեւ ունենք Հաագայի դատարանի վճիռը՝ Լաչինի միջանցքը բացելու համար, բայց Ադրբեջանը կշարունակի նույնկերպ գործել, մինչեւ իրական ճնշում, իրական զսպիչ գործիքակազմ չլինի»,- ասաց Հոսեյնին։
Իրական ճնշում եւ զսպող մեխանիզմ կարող է լինել պատժամիջոցների կիրառումը, սակայն Եվրոպան ցույց է տալիս եւ հայտարարում է, որ Ադրբեջանին պատժելու ցանկություն չունի: Իսկ եթե չի պատժում Ադրբեջանին, ապա Ադրբեջանը շարունակելու է իր ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։
Կարդացեք նաև
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում