Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզ է, թե ինչպիսին է լինելու մեր ազգային հավաքականի ապագան. հետո գալու են ֆեդերացիայի ղեկավարներն ու ասեն… «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 14,2023 10:53

Հինգշաբթի Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց «Եվրո 2024»-ի իր խմբի հետնապահ Լատվիայի հավաքականին՝ ցուցադրելով իր վատագույն խաղերից մեկը: Նկատենք, որ այսօր ունենք ազգային թիմ, որը նույնիսկ հայախոս չէ. գերիշխում է ռուսերենը, հետո հայերենն ու իսպաներենը, ազգային հավաքականի կազմում դաշտ դուրս եկած խաղացողների հայկական ֆուտբոլային դպրոցը ներկայացնողները փոքրամասնություն են՝ ի հակադրում նատուրալիզացվածների ու սփյուռքում ծնվածների:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի քաղաքականության կամ դրա բացակայության արդյունքում շատ վատ հանդիպումներ են անցկացնում հավաքականի ռեզերվը, վաղվա օրը համարվող տարբեր տարիքային հավաքականները: Այսպես, մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականը հոկտեմբերի 11-ին պարտվում է Իռլանդիայի իրենց հասակակիցներին խոշոր հաշվով (4:0), այսօր կխաղա Շվեյցարիայի դեմ, ու չկա մասնագետ, որը դրական արդյունք է ակնկալում:

Այս հավաքականն անցած տարի 7:0 պարտվել է Նորվեգիային, 4:0՝ Իռլանդիային, եւ 2:5 հաշվով ավարտել է խայտառակ պարտությունների շարքը Բելառուսի հավաքականի դեմ խաղում:

Խայտառակ պատկեր է նաեւ 21 տարեկանների ազգային թիմի պարագայում. այս թիմի մրցակիցներն են Ռումինիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, ու կրկին լավ արդյունքներ ակնկալելը դժվար է: Չներկայացնելով այս ու մյուս տարիքային թիմերի գրանցած արդյունքները՝ պարզ է, թե ինչպիսին է լինելու մեր ազգային հավաքականի ապագան. հետո գալու են ֆեդերացիայի ղեկավարներն ու ասեն, որ մեր միակ ճանապարհը Սփյուռքի ու նատուրալիզացված «հայերի» հավաքական ունենալն է՝ «դե կադրեր չկան» հիմնավորմամբ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031