Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Ներսիսյանին ազատ են արձակել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության՝ Արցախում խաղաղապահ ուժերի կազմում ներառված աշխատակիցների միջնորդությամբ․ «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 14,2023 10:17

Արցախի նախկին գլխավոր դատախազ, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ընտանիքով նույնպես տեղափոխվել է ՀՀ: Սակայն այդ գործընթացը այդքան էլ սահուն չի անցել: Պարզվել է, որ Հակարիի կամրջին տեղադրված անցակետում ստուգման պահին Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները անմիջապես ճանաչել են նրան և արգելանքի վերցրել:

Տևական ժամանակ նրա կինն ու երեխաները մնացել են մեքենայում միայնակ, իսկ Գ.Ներսիսյանը գտնվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների վերահսկողության տակ: Գ. Ներսիսյանին ազատ են արձակել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության՝ Արցախում խաղաղապահ ուժերի կազմում ներառված աշխատակիցների միջնորդությամբ: Վերջին մեկ տարում Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հետ համագործակցությունն ու շփումը հիմնականում ապահովվում էր Գ. Ներսիսյանի միջոցով, ինչը ամենայն հավանականության իր ազդեցությունն է ունեցել նրան ազատ արձակելու հարցում:

​ Հաջողվեց հեռախոսակապ հաստատել պարոն Ներսիսյանի հետ, որը հաստատեց ՀՀ տեղափոխվելու, Հակարիի կամրջին ադրբեջանցիների կողմից իրեն արգելանքի վերցնելու և որոշակի ժամանակ անց ազատ արձակելու հանգամանքը: Վերջինիս պնդմամբ՝ ինքը այդ մասին չի խոսել և չի բարձրաձայնել, քանի որ այդ ժամանակ Արցախում դեռևս պաշտոնյաներ կային, իսկ իր կողմից հայտարարություններ անելը, ինքնին Արցախից ՀՀ տեղափոխվելու մասին խոսելը կարող էր որոշակի խնդիրներ առաջացնել նրանց համար:

Գ. Ներսիսյանը հաստատեց, որ ՀՀ հասնելուն պես հեռախոսային խոսակցություն է ունեցել նախկին նախագահներից Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի հետ, սակայն հրաժարվեց զանգի բովանդակության մասին տեղեկություններ փոխանցելուց:

Այն հարցին, թե ինչով է զբաղվելու ՀՀ-ում և արդյոք պետական համակարգում աշխատելու առաջարկ ստացել է, թե ոչ, Գ.Ներսիսյանը հայտնեց, որ աշխատանքի առաջարկ չի ստացել, մասնագիտությամբ իրավաբան է և կփորձի դրան համապատասխան աշխատանք գտնել:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031