Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությանը սատարողները թիրախ են դարձրել Արցախի խորհրդարանի 22 պատգամավորներին․ «Փաստ»

Հոկտեմբեր 14,2023 08:30

Միանգամայն կոնկրետ անձինք, շրջանակներ, որոնք հստակ զուգահեռվում են փաշինյանական իշխանության հետ կամ առնվազն այդ իշխանության սատարողներն են, աչքի են ընկնում Արցախի, արցախցիների հանդեպ ատելության, թշնամանքի քարոզներով: Ճիշտ է, նրանք քանակական և որակական առումով իրենցից բան չեն ներկայացնում, բայց ռեսուրսների ու հարթակների լայն սպեկտրի միջոցով փորձում են օրակարգ թելադրել ու հանրային տրամադրություններ ձևավորել:

Հատկանշական ու հետաքրքրական է, որ նրանք վերջին օրերին իրենց մաղձանետումների թիրախ են դարձրել ի մասնավորի ԱՀ ԱԺ «22 պատգամավորներին», իշխանություններին ու կատաղի տեմպերով շրջանառում են անհեթեթագույն «թեզ», թե՝ Արցախի կորուստը պայմանավորված էր նրանո՜վ, որ այդ 22 պատգամավորները հրաժարական տված Արայիկ Հարությունյանի փոխարեն նոր նախագահ ընտրեցին, ու իբր, Արցախի նոր նախագահը, որ 1 ամիս էլ չէր պաշտոնավարել, մեղավոր է կատարվածի համար, գումարած՝ «22 պատգամավորներին»:

Ի՞նչ խնդիր է ուզում լուծել իր սատելիտների միջոցով փաշինյանական իշխանությունը նման էժանագին եղանակով: Առաջինն, իհարկե, սեփական մեղքերն, ինչպես միշտ, այլոց վրա բարդելու հավերժական ցանկությունն է: Իբր՝ իրենք չեն մինչև այդ ամեն ինչ արել, որ այդ աղետը տեղի ունենա, բայց, այ, որ սեպտեմբերի 19-ից մի քանի օր առաջ Արցախում պաշտոնից հեռացած նախագահի փոխարեն նոր նախագահ ընտրեցին, դա ամեն ինչ տարավ կործանման:

Մյուս խնդիրը, որ նրանք թերևս լուծում են, իրենց մշտական ուղղությունն է, այն է՝ ամեն գնով ատելություն սերմանել Արցախի ու արցախցիների նկատմամբ, հանրության մեջ ներարկել, թե՝ վատ բան չի եղել, որ Արցախը հանձնել ենք:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031