Չերնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում այսօր կայացան կիսաեզրափակիչ մենամարտերը։
Հայաստանն այս փուլում ուներ վեց ներկայացուցիչ, որոնցից եզրափակչում պայքարը շարունակելու իրավունք նվաճեցին միայն 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, որը մեկ գլխով բարձր գտնվեց մալթացի Ինձագի Հուբերից՝ յուրաքանչյուր ռաունդում մեկական անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին, եւ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որը միավորներով առավելության հասավ Հունաստանի հավաքականի անդամ Վագկան Նանիջանյանի նկատմամբ։
Հարկ է նշել, որ Ռուդոլֆը երեք ռաունդներից յուրաքանչյուրում մեկական անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին։
Կարդացեք նաև
Ցավոք, նախավերջին շրջափուլը հաղթահարել չկարողացան 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 54 կգ՝ Ռուսլան Ասլիկյանը, 57 կգ՝ Արթուր Բազեյանը եւ 86 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ