Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ղալումյանը հանձնարարել է գույքագրել մարզում ազատ բնակարաններն ու տները, որպեսզի քաղաքացիները հյուրանոցներից տեղափոխվեն հիմնական բնակության վայրեր

Հոկտեմբեր 13,2023 21:12

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են մարզի համայնքների ղեկավարները եւ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Տավուշի մարզում կեցության պայմաններով ապահովելու և աջակցություն ցուցաբերելու հարցեր:

Մարզպետը հանձնարարել է գույքագրել մարզում ազատ բնակարաններն ու տները, որպեսզի քաղաքացիները հյուրանոցներից տեղափոխվեն հիմնական բնակության վայրեր, գույքագրել մարզում թափուր աշխատատեղերը և ըստ մասնագիտության ու կարիքի` բռնի տեղահանվածներին տեղավորել աշխատանքի։

Մարզպետը հանձնարարել է նաեւ կազմակերպել մարզում տեղակայված Արցախից բռնի տեղահանվածների կարիքների բավարարումը, հետևել, որպեսզի երեխաները պարտադիր հաճախեն դպրոց։ Նշենք նաեւ, որ Տավուշի մարզում այս պահին տեղավորվել է 2967 քաղաքացի։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ քաղաքաշինության, առողջապահության, կրթության և գյուղատնտեսության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Մանրամասներ են ներկայացվել նաև սուբվենցիոն ծրագրերի ընթացքից:

Խորհրդակցության ավարտին մարզպետը նոր հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ:

 

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031