Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը չեն քննարկել ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ճակատագիրը։ Այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ոչ»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք երկու երկրների ղեկավարների հանդիպմանը բարձրացվել է այս հարցը:
Միևնույն ժամանակ Պեսկովը հիշեցրել է, որ Պուտինի և Ալիևի զրույցի մի մասը փակ է եղել: «Դեմ առ դեմ զրույցը բավական երկար է տևել, ես չգիտեմ, ինչի մասին է խոսվել»,-հավելել է նա: