Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության, խաղաղապահների հետագա գործունեության մասին

Հոկտեմբեր 13,2023 20:00

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ղարաբաղյան իրադարձություններից հետո չի տեսնում այնպիսի պատճառներ, որոնք կարող են խոչընդոտել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

«Կարծում եմ, դա լիովին հավանական է, ոչ մի խնդիր ուղղակի չեմ տեսնում Ղարաբաղում իրադարձություններից հետո, որոնք կարող են խանգարել խաղաղության պայմանագրի ստորագրմանը հիմա»,- ասել է Պուտինը Բիշքեկ կատարած այցի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է աջակցել խաղաղ բանակցությունների վերսկսմանը և գործընկերներին առաջարկել է հավաքվել Մոսկվայում: Պուտինը նաև նշել է, որ կան տեխնիկական բնույթի հարցեր՝ սահմանագծում, սահմանազատում: «100 մետր այս կողմ, 1 կիլոմետր այն կողմ, արդեն կարևոր չէ, եթե երկու կողմից բարի կամքի դրսևորում լինի, ամեն ինչ հնարավոր է անել»,-հավելել է ՌԴ նախագահը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի գործունեությանը՝ Պուտինը հայտարարել է, որ նրանք փաստացի պետք է այնտեղ մնան մինչև 2025թ., բայց իրավիճակի փոփոխության պատճառով պետք է այս հարցը քննարկել գործընկերների հետ:

«Երբ Հայաստանը Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս, ստացվեց, որ մեր խաղաղապահները արդեն հաստատ, առանց որևէ կասկածի, գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում: Եվ իհարկե այժմ, նամանավանդ, ուղիղ ասենք, ծանր իրադարձություններից հետո՝ կապված հայ բնակչության տարհանման հետ, իրավիճակը կտրուկ փոխվել է»,-ասել է Պուտինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031