Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանը Բելգիայի Թագավորության դեսպանին ներկայացրել է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը

Հոկտեմբեր 13,2023 19:30

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-բելգիական բարեկամական կապերի զարգացման: Նախարարը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում:

Գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել մեր երկրի համար դժվարին իրավիճակում Եվրամիության աջակցության համար, ինչը էական նշանակություն ունի իրավիճակի կարգավորման հարցում: Նախարարն իր խորին մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի կապակցությամբ և հույս հայտնել, որ միջազգային կառույցները կկիրառեն իրենց մանդատը և գործուն քայլեր կձեռնարկեն փաստահավաք առաքելության իրականացման ուղղությամբ՝կանխարգելելու վանդալիզմի դեպքերը, որոնց հավանականությունը 2023 թվականի բռնի տեղահանումներից հետո ավելի մեծ է: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների բռնի տեղահանման հետևանքով, և հիմա առավել մեծ թվով պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիր է առաջացել, որոնց թվում են համաշխարհային քրիստոնեական մշակույթի կարևորագույն նմուշներից Գանձասարը և Ամարասը:

Նախարարը դեսպանի ուշադրությունը հրավիրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի հարցին և նշել է, որ սեպտեմբերի 19-ից հետո հայ բնակչությունը, որից ավելի քան 30 հազարը երեխաներ են, ԼՂ-ից բռնի տեղահանվել են Հայաստանի Հանրապետություն: Այժմ ՀՀ կառավարությունը, ի դեմս ԿԳՄՍ նախարարության, ձեռնարկում է քայլեր՝ ապահովելու բռնի տեղահանվածների ընդհատված կրթության իրավունքի իրացումը:

Կողմերն անդրադարձել են հայ-բելգիական համագործակցության հեռանկարին՝ դիտարկելով համագործակցության ընդլայնումը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի բնագավառներում:

Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ  նախարարությունում ստեղծվել է կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության քաղաքականության բնագավառներում ֆրանկոֆոնիայի աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նշանակվել են համակարգող պատասխանատուներ ըստ ոլորտների՝ տարեկան միջոցառումերի պլանը մշակելու և աշխատանքները կազմակերպելու համար:

Դեսպան Էրիկ դե Մույնքին պատրաստակամություն է հայտել ներգրավվելու վերոնշյալ աշխատանքային խմբում, ինչպես նաև ֆրանսերենի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացմանն ուղղված աշխատանքներում: Դեսպանի  տեղեկացմամբ՝ Բելգիայում գործող «Պողոսյան» հիմնադրամն առաջիկայում նախատեսում է ցուցահանդեսի բացում: Համագործակցության մյուս ուղղություններից դեսպանը մատնանշել է ուսանողների և փորձագետների փոխանակման ծրագրերը, ինչպես նաև Գենտի և Երևանի պետական համալսարանների միջև համագործակցության ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031