«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային պատվավոր խորհրդի նոր անդամ է դարձել աշխարհահռչակ պրոդյուսեր, Բեռնարդո Բերտոլուչիի «Վերջին կայսրը» ֆիլմի համար Օսկար մրցանակի դափնեկիր, Եվրոպական կինոակադեմիայի «Կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար» մրցանակի դափնեկիր, Ջիմ Ջարմուշի, Տակեշի Կիտանոյի, Յեժի Սկոլիմովսկու, Դեյվիդ Քրոնենբերգի և 20-րդ դարի բազմաթիվ այլ մեծանուն ռեժիսորների ֆիլմերի հռչակավոր բրիտանացի պրոդյուսեր Ջերեմի Թոմասը:
«Ոսկե ծիրան»-ի միջազգայի խորհրդի կազմում Ջերեմի Թոմասն ընկերակցելու է այնպիսի կարկառուն կինեգործիչներին, ինչպիսիք են Բեռլինի Ոսկե արջի, Կաննի կինոփառատոնի գրանպրի մրցանակների դափնեկիր, կրկնակի օսկարակիր իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադին, Կաննի կինոփառատոնի FIPRESCI և լավագույն սցենար, ինչպես նաև Վենետիկի կինոփառատոնի Արծաթե արջ մրցանակի դափնեկիր կորեացի ռեժիսոր Լի Չան Դոնը, Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակակիր և Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր լեհ ռեժիսոր, սցենարիստ Կշիշտոֆ Զանուսին, հոլանդացի ռեժիսոր Յոս Ստելինգը, աշխարհահռչակ դոկումենտալիստ Գոդֆրեյ Ռեջիոն, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր, գերմանացի ռեժիսոր Մարգարտե Ֆոն Տրոտտան, կանադացի ռեժիսոր, Կաննի կինոփառատոնի գրանպրի մրցանակի դափնեկիր Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային պատվավոր խորհրդի հիմնադիր նախագահն է Շառլ Ազնավուրը:
Մամուլի հաղորդագրություն