Լրահոս
Օրվա լրահոսը

Բիլգիչն արձագանքել է Բայդենի՝ Սիրիայի խնդրի հետ կապված հրամանագրի երկարաձգման որոշմանը

Հոկտեմբեր 13,2023 17:21

Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը գրավոր պատասխանել է 2019-ի ԱՄՆ-ի նախագահի «Ազգային արտակարգ իրավիճակ» վերնագրով՝ Սիրիային առնչվող հրամանագրի հետ կապված հարցին։

Մասնավորապես Բիլգիչը նշել է, որ եթե ԱՄՆ-ն կողմնակալություն անելու փոխարեն  աջակցի Թուրքիային, երկկողմ հարաբերությունները կամրապնդվեն։

«Եթե ԱՄՆ-ն բոլոր այս միակողմանի գործողությունների փոխարեն աջակցի, հասկանալով Թուրքիայի այն քաղաքականությանը, որն առաջնահերթություն է տալիս Սիրիայի կայունությանը և ամբողջականությանը,  էլ ավելի շատ կհամապատասխանի երկու դաշնակիցների արմատական և արժեքավոր հարաբերություններին։ Այս համատեքստում սպասում ենք, որ ԱՄՆ-ն վերջ կդնի անջատողական ահաբեկչական խմբավորումների հետ իր նշանադրությանը (մերձեցում) և կյանքի կկոչի 2019-ի հոկտեմբերի 17-ի համատեղ հայտարարության դրույթները»,- ասել է նա։

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ 2019-ի հոկտեմբերի 14-ին Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ ընդունված նախագահական հրամանագրի ժամկետը երկարաձգելու նպատակով այն տարվել է ԱՄՆ Կոնգրես։

Նման քայլը բացատրվել է Սիրիայի ներսում տեղի ունեցող զարգացումներով, ինչպես նաև ԱՄՆ ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանն ուղղված «Անսովոր և արտասովոր» սպառնալիքներով։

«Հատկապես Սիրիայի հյուսիսում թուրքական կառավարության կողմից իրականացվող ռազմագործողության համար արվող քայլերը վտանգում են տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը, ինչպես նաև թուլացնում «DEAŞ»-ի դեմ պայքարը»,-ասել է Բայդենը։

Բացի այդ ԱՄՆ նախագահը նշել է, որ Սիրիայում տիրող իրավիճակը շարունակում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար սպառնալիքներ ստեղծել։

Թուրքական մամուլում Բայդենի որոշումը որակվել է որպես «Քայլ ընդդեմ Թուրքիայի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031