Իտալիայում ավարտվեց արագ շախմատի մինչեւ 20 տարեկան պատանիների աշխարհի առաջնությունը:
Տղաների մրցաշարում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը եւ գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը: Ռոբերտը 11 հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ պայքարն ավարտեց 11-րդ հորիզոնականում, իսկ Մամիկոնը 6,0 միավորով զբաղեցրեց 17-րդ տեղը:
Վաղը մեկնարկելու է կայծակնային շախմատի այս տարիքային խմբի աշխարհի առաջնությունը: Մեր երկու տղաները մասնակցելու են նաեւ այս առաջնությանը, իսկ աղջիկների պայքարում Հայաստանից հանդես կգա կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ