Լրահոս
Օրվա լրահոսը

Աքշեներ. «Եթե հնարավորությունը ճիշտ գնահատվի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ հաղորդակցություն կապահովվի և պատմական քայլ կլինի թյուրքական աշխարհի ինտեգրման համար»

Հոկտեմբեր 13,2023 17:13

«Հիմա մեր առջև տարածաշրջանում խաղաղության և կայունության համար շատ կարևոր հնարավորություն կա։ Եթե այդ հնարավորությունը ճիշտ գնահատվի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ և անխափան հաղորդակցություն կապահովվի և այդպիսով պատմական քայլ կլինի թյուրքական աշխարհի ինտեգրման համար։ Բացի այդ, Զանգեզուրի միջանցքի բացումը և Միջին միջանցքի հետ կապվելը մեծ օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսություններին՝ ներառյալ Հայաստանի։

Ավելին, եթե դրան հնարավոր լինի հասնել, ապա հեշտությամբ կարող ենք ասել, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը նորմալ և օրինական գործընթացով կհասնի առողջ արդյունքի»,-հոկտեմբերի 11-ին հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» («İYİ») կուսակցության նախագահ Մերալ Աքշեները։

Իր էությամբ «Զանգեզուրի միջանցքը» համընկնում է Թուրքիայի՝ տարածաշրջանում ունեցած աշխարհաքաղաքական մեծ հավակնությունների հետ. ձեռք բերելով անխափան ցամաքային կապ Ադրբեջանի հետ՝ Անկարան հնարավորություն է ստանում ոչ միայն էլ ավելի ամրանալ Հարավային Կովկասում, այլև դառնալ տարածաշրջանային գերտերություն, որի անմիջական ազդեցության գոտում կհայտնվեն թե՛ Կովկասը, թե՛ Միջին Ասիան և թե՛ Մեծ Մերձավոր Արևելքի այլ ենթաշրջաններ։

Հայկական ալիք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Հիմա որևէ մեկը կարո՞ղ է տալ իմաստալից բացատրություն, թե ինչու են հայկական լրատվականները հպարտորեն տարածում մեր թշնամիների ամեն բարբաջանք։ Ո՞վ է այս թուրք տիկինը, որ հայ հասարակությունը պիտի կարդա սրա պրոթուրքական կաղկանձը։ Նրանց բոլոր հայտարարությունները բխում են իրենց ոչ ու փուչ երկրների և հայատյաց ժողովրդի շահերից, բա ձե՞ր շահը որն է։
    Թե՞ որոշ շրջանակներ անուղղակի կերպով ֆինանսավորվում են թուրքիայից կամ ռսաստանից։ Իշխանափոխությունից հետո մանրակրկիտ ուսումնասիրվելու են բոլոր նման հոդվածները, ջրի երես հանվեն կատարողներն ու պատվիրատուները՝ համապատասխան դավաճանության հոդվածներով։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031