Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Քոչարյանի կալանավորված լինելու պայմաններում, նման անգործությունը ոչ միայն խախտում է, այլև հիմնավորում, որ առանց հիմքի անձն անազատության մեջ է․ Փաստաբանական խմբի հայտարարությունը

Հոկտեմբեր 13,2023 17:01

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել.

Երկու օր առաջ հայտնել էինք, որ տեղի է ունեցել Լևոն Քոչարյանի և ոստիկանության թվով երկու ծառայողների միջև առերես հարցաքննությունը: Հայտնում ենք նաև, որ նման վարութային գործողության անհապաղ կատարման պահանջ ներկայացվել էր դեռևս 2023 թվականի սեպտեմբերի 24-ին, և դա կատարելու փոխարեն, անտեսելով անմեղության և ազատության կանխավարկածները՝ քննչական մարմնի կողմից ներկայացվել էր կալանքի միջնորդություն:

Սեպտեմբերից մինչև հոկտեմբերի 5-ը ներառյալ փաստաբանական խմբի կողմից այդ թվում գրավոր մի շարք բողոքներ են հասցեագրված անգործության վերաբերյալ: Բողոքներ ներկայացվել էր նաև Դատախազություն: Արդյունքում բավարարելով համապատասխան բողոքը, քննչական մարմինն ապահովել է առերես հարցաքննությունները:

Հատկանշական է, որ Լևոն Քոչարյանի կալանավորված լինելու պայմաններում, նման փաստացի անգործությունը, նվազագույն ջանասիրության բացակայությունը ոչ միայն քրեադատավարական էական խախտում է, այլև փաստարկված հիմնավորում է, որ առանց որևէ հիմքի անձը սեպտեմբերի 22-ից անազատության մեջ է:

Փաստաբաններ՝

Ալեքսանդր Կոչուբաև,

Էրիկ Ալեքսանյան,

Արամ Վարդևանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031