ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է Սիրիայի հետ կապված արտակարգ դրությունը և ընդգծել, որ Թուրքիայի կառավարության գործողությունները երկրի հյուսիս-արևելքում վտանգում են խաղաղ բնակիչներին, ինչպես նաև սպառնում տարածաշրջանի անվտանգությանը։
«Սիրիայում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես Թուրքիայի կառավարության ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում, խաթարում են Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ին ջախջախելու արշավը, վտանգում են քաղաքացիներին, սպառնում տարածաշրջանի խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը, ինչը սպառնալիք է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար»,-ասվում է Բայդենի հայտարարությունում։
Նշվում է, որ «2019 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 13894 գործադիր հրամանով հայտարարված ազգային արտակարգ դրությունը պետք է շարունակի գործել նաև 2023 թվականի հոկտեմբերի 14-ից հետո»: