Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անընդհատ անկլավներից խոսելով՝ մեր Արծվաշենը երբեք մի մոռացեք, այն իր չափերով ե՛ւ մեծ է, ե՛ւ իրավական հիմք ունի»․ Գնել Սանոսյան

Հոկտեմբեր 13,2023 16:19

«Ինչքան էլ այդ հարցը բարդ է թվում, այն պարզ է մի պարզ պատճառով` կան քարտեզներ, կան այդ քարտեզների համար իրավական հիմքեր: Ամեն քարտեզ չէ, որ ընդունելի է, որովհետեւ դասագրքերի համար քարտեզն ուրիշ բան է, պետական սահմանների համար քարտեզը բոլորովին ուրիշ բան է՝ իրավական հիմքերով։ Որեւէ տարածք կամ անկլավ կամ այլ կոչվող տարածք նույնպես պետք է որոշակի իրավական հիմք ունենա»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անդրադառնալով Ալիեւի հայտարարությանը, թե Հայաստանում ադրբեջանական ութ գյուղ կա, մինչ այդ անկլավ էր ասում։

Նա նշեց, որ այդ մասին բանակցային գործընթացից տեղյակ պաշտոնյաները խոսել են անկլավներից, ինքը տեղյակ չէ այդ գործընթացից․ «Ենթադրյալ երկու երկրները՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, դրանից հետո պետք է տեղի ունենա սահմանազատում եւ սահմանագծում, որից հետո սահմանները կհստակեցվեն բոլոր առումներով»։

Դիտարկմանը՝ ինչո՞ւ է հիմա 8 անկլավի մասին են խոսում, երբ 1974 թվականի քարտեզով 3 անկլավ է, Սանոսյանը պատասխանեց․ «Պետք է ոչ թե բառերին կամ մտքերին նայել, այլ՝ իրավական փաստաթղթերին։ Անընդհատ անկլավներից խոսելով՝ մեր Արծվաշենը երբեք մի մոռացեք, որն իր չափերով ե՛ւ մեծ է, ե՛ւ իրավական հիմք ունի»:

Մեկ այլ դիտարկմանը՝ օրինակ Տիգրանաշենում եւ Տավուշում ռազմավարական նշանակության ճանապարհներ կան, Սանոսյանը պատասխանեց՝ երբ սահմանագծում եւ սահմանազատում լինի, այդ հարցերն այդ շրջանակում կլուծվեն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031