«Ազատություն». Սեպտեմբերի 27-ին ադրբեջանցիների կողմից ձերբակալված Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը 2 օր առաջ ընտանիքի անդամներին հեռախոսով ընդամենը կարճատև զրույց է ունեցել։
«Ազատության» տեղեկություններով՝ օրերս առաջին անգամ հեռախոսով հարազատների հետ կապ է հաստատել նաև Ադրբեջանի ԱԱԾ մեկուսարանում պահվող գեներալ Լևոն Մնացականյանը։ Կալանավորումից 2 շաբաթ է անցել, սակայն ի տարբերություն գերեվարված մյուս զինվորականների և քաղաքական գործիչների, Լևոն Մնացականյանի վերաբերյալ Ադրբեջանի հատուկ ծառայությունները որևէ լուսանկար կամ տեսանյութ չեն հրապարակել։
Ի դեպ, «Ազատության» տեղեկություններով Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր 8 անդամներն էլ, այդ թվում 3 նախկին նախագահները, այս կամ այն կերպ կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: