Բնակիչներին տված հանդիսավոր երդմամբ Տիգրան Ավինյանը ստանձնել Երևանի քաղաքապետի լիազորությունները՝ ընդգծելով, որ գործունեության ընթացքում կպահպանի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կկատարի Երևանի քաղաքապետի լիազորությունները՝ գործելով ի բարօրություն բնակիչների:
Երևանի պատմության մեջ առաջին անգամ քաղաքապետը երդվել է՝ ձեռքը դրած մ.թ.ա 782 թվականով թվագրված Էրեբունի-Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությանը:
Երևանի ավագանու հանդիսավոր նիստին ներկա են գտնվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ։
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ