Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գնել Սանոսյան․ «80 հազար բռնի տեղահանվածներից 1600-ն է հարմարեցված շինություններում տեղակայված»

Հոկտեմբեր 13,2023 15:51

ՀՀ մարզերում տեղակայված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 80 հազար անձ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նրա տեղեկացմամբ՝ նախարարությունը տվյալների ցանկ է վարում, թե որ բնակավայրում որքան բռնի տեղահանված է հաստատվել, քանիսն են հյուրանոցներում, հյուրատներում, վարձով տներում, հարազատների մոտ, հարմարեցված կամ էլ ոչ այնքան հարմար շենք-շինություններում։

«80 հազարից 1600-ն է հարմարեցված շինություններում։ Միակ տեղը, որտեղ համատարած բնակեցված են եղել, Արտաշատի սպորտդպրոցի դահլիճն է։ Այստեղ եղել է 104 մարդ, հիմա մնացել է մեկ ընտանիք, մյուսներին տեղաբաշխել ենք։ Այդ ընտանիքը խնդրել է մի երկու օր էլ մնա», – ասաց Սանոսյանը։

Նա վստահեցրեց, որ մարզպետները, համայնքապետերը, վարչական ղեկավարները աջակցում են արցախցիներին տարբեր մարզերում իրենց համար հարմար բնակարաններ գտնել ու տեղակայվել այնտեղ․ «Ունենք մոտավոր հետեւյալ պատկերը՝ եթե որեւէ գյուղում 10 տուն է բացվել, որտեղ բռնի տեղահանված մեր հայրենակիցները տեղակայվել են, 10-ից առնվազն 8-9-ը տրվել է անհատույց, ոչ վարձակալական հիմունքներով, այսինքն՝ բարեկամաբար մեր համաքաղաքացիները տրամադրել են, ինչը շատ գովելի է: Մեր մյուս հայրենակիցները, որոնք տեղակայված են հյուրանոցներում, մեր խնդրանքն է, որ միասին կազմակերպենք, իրենք էլ տեղակայվեն տարբեր բնակարաններում, առանձնատներում։ Հյուրանոցում երկարատեւ ապրելը այնքան էլ հարմարավետ չէ։ Տեղափոխվելով նրանք առանձին իրենց ծածկը կունենան, իրենց տնտեսությունը կվարեն»: Բացի այդ, այդ հյուրանոցները նախատեսված են որպես հյուրանոց, որպեսզի տուրիզմ զարգանա»։

Հարցին՝ Ադրբեջանն աշխարհին ասում է, որ ԼՂ-ում հայերի ինտեգրացիայի մեծ ծրագրեր է նախատեսում, արդյոք նրանց մոտ կա՞ վերադառնալու ցանկություն կամ տրամադրվածություն, Սանոսյանը պատասխանեց․ «Մեր հայրենակիցները բավական ծանր հոգեբանական, ֆիզիկական վիճակում են։ Կարծում եմ, որ ժամանակ է պետք, որպեսզի նրանք իրենց հեռանկարային որոշումները կայացնեն։ Մեկ բան ակնհայտ է, մենք չենք ցանկանում, որ մեր հայրենակիցները Հայաստանից դուրս գան, արտագաղթ տեղի ունենա եւ մինչեւ այս պահը փորձել ենք ամեն ինչ անել։ Կառավարությունը, բոլոր գործընկերները տրամադրված են ամեն ինչ անել, որ այստեղ հարմար պայմաններ գտնեն, մնան ու աշխատեն Հայաստանում: Եթե կորոշեն վերադառնալ, դա բարդ որոշում է, ես այդ մասին չեմ կարող ոչինչ ասել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031