Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում դատավարությունները ֆարս են, ծաղր Եվրոպական կոնվենցիայի նկատմամբ. Էդմոն Մարուքյան

Հոկտեմբեր 13,2023 15:16

Ադրբեջանում այսօր մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։ Նա, իհարկե, հանցագործության հետ կապ չունի, ընդամենը պատժվում է Լեռնային Ղարաբաղում ծնվելու և իր պապենական հողի վրա ապրելու համար, X-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, հրապարակելով վիդեոկադրեր Բաքվում Վագիֆ Խաչատրյանի դատավարությունից:

«Ցանկանում եմ շատ պարզ ասել՝ Ադրբեջանում, որտեղ իշխանությունը չի փոխվել ավելի քան 20 տարի, այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ընտրվել է 5 նախագահ, և Freedom House-ը ԼՂ-ն գնահատել է որպես մասամբ ազատ (37 միավոր) բոլոր ցուցանիշներով, իսկ Ադրբեջանը՝ «ոչ ազատ» (9 միավոր), չի կարող լինել արդար դատաքննություն, արդար դատարան և/կամ արդարացի մեղադրանք։

Բոլոր առկա դատավարությունները ֆարս են, ծաղր Եվրոպական կոնվենցիայի նկատմամբ և համընդհանուր ընդունված միջազգային նորմերի խախտում՝ Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտավորությունների համատեքստում։

Ադրբեջանը պետք է վերջ տա մարդկանց հիմնարար ազատությունները և մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին և անհապաղ ազատ արձակի բոլոր գերիներին Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։

Հ.Գ. Տեսանյութում կարող եք կեղծ դատական նիստում տեսնել լացող տղամարդու», – գրել է Մարուքյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031