Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան. «Նախկինում ինչքան մոտիկ, բարեկամ, «պռարաբ» եւ «մեբելի» դիզայներ կար՝  վարչության պետեր էին»

Հոկտեմբեր 13,2023 15:02

Առաջին հերթին քաղաքապետն է որոշում, թե ում է նշանակում քաղաքապետարանի աշխատակազմում վարչության պետ։ Այս մասին այսօր քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով դիտարկմանը՝ «Հանրային ձայն»-ի հիմնադիր «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանն ասում է՝ շինբարեկարգման վարչության պետի պաշտոնում առաջադրելու է Արթուր Չախոյանի թեկնածությունը, տեսնեմ ոնց չեն ընտրի։

Ավինյանի խոսքով՝ այո, վարչության պետի պաշտոնի համար մրցույթ է տեղի  ունենում․ «Բայց եթե քաղաքապետի քաղաքական կամքը չլինի նշանակել կոնկրետ անձի կոնկրետ վարչությունում որպես պատասխանատու ղեկավար, այդ մարդը ուղղակի չի նշանակվի»:

Լրագրողի հիշեցմանը, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կոնկրետ անձի դեպքում հրաժարվեց նշանակում անել, Ավինյանը պատասխանեց․ «Կներեք, բայց նախկինում ինչքան մոտիկ, հարազատ, բարեկամ, «պռարաբ» եւ «մեբելի» դիզայներ կար, վարչության պետեր էին այստեղ: Այդ նույն մրցույթով անցկացվող վարչության պետեր»։

Անդրադառնալով կադրային քաղաքականությանը, քաղաքապետն ասաց՝ կադրային քաղաքականությունը քարի վրա փորագրած սեպագիրը չէ․ «Կադրային քաղաքականությունը շատ դինամիկ փոփոխվող բան է եւ կադրերը պետք է կարողանան ապահովեն արդյունք եւ կարողանան լուծել երեւանցիների խնդիրները․ «Ես ինքս շատ արդյունքամետ մարդ եմ,  չափում եմ յուրաքանչյուր կադրի աշխատանքը իր  տված արդյունքով։ Ես նույնիսկ հայտնի էլ չեմ իմ մտերիմներին, բարեկամներին այստեղ-այնտեղ տեղավորելով: Արդյունքամետ լինելն ամենաէֆեկտիվ ճանապարհն է յուրաքանչյուր քաղաքական պաշտոնյայի համար»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031