ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում։
«Այս ամբողջ ընթացքում Ռուսաստան, Ադրբեջան և Հայաստան եռակողմ ձևաչափով տքնաջան աշխատանք է տարվել՝ ուղղված երկու մայրաքաղաքների՝ Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը, իսկ ռուս խաղաղապահները բարեխղճորեն իրականացրել են իրենց առաքելությունը Ղարաբաղում՝ այն լիազորությունների շրջանակում, որ ունեցել են»,- ասել է Պուտինը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։