Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը ուղեկցվում էր ուրարտական դարաշրջանը հիշեցնող դետալներով՝ սեպագրեր, Արգիշտի թագավորի շրջանը հիշեցնող սաղավարտով զինվորներ՝ մուտքի մոտ եւ այլն։
Այս ոճով միջոցառումը կազմակերպելու իմաստն, ըստ նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Երեւանի ակունքները հիշեցնելու համար է։
Կարդացեք նաև
Այսօր քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով միջոցառման այս ոճի մասին հարցին, Ավինյանը պատասխանեց․«Մեր քաղաքի պատմությունն ու մեր ժառանգությունը շատ կարեւոր են, եւ անկախ նրանից, թե ով պետք է երդվի որպես քաղաքապետ, համաձայն նոր կարգի՝ որոշակի կարեւոր էլեմենտներ են ավելացել այս արարողակարգին, որ ե՛ւ այդ մարդուն, ե՛ւ բոլոր ներկաներին, ե՛ւ երեւանցիներին կհիշեցնեն, թե որտեղից են սկսվում Երեւանի ակունքները։ Դա կարեւոր է հիշել»։

Inauguration ceremony of the newly elected Mayor of Yerevan Tigran Avinyan took place at the Municipality of Yerevan, Armenia
Նելլի ԲԱԲԱՅԱՆ