Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե քաղաքապետարանն աջակցության ի՞նչ ծրագրեր ունի ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիների համար, ասաց՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությունը մեր առաջնահերթությունների ցանկում է։
Ավինյանի խոսքով․ «Սկսած նրանց տեղափոխման հարցերից Երեւանի քաղաքապետարանն ամենաառաջնային ու ակտիվ դերակատարումն է ունեցել։ Հիմա էլ մեր բոլոր վարչական շրջաններն ընդունում են դիմումներ ԼՂ-ից տեղահանված մեր եղբայրներից եւ քույրերից: Այդ դիմումները կառավարության եւ Կարմիր Խաչի հետ համատեղ բավարարվում են: Մենք դեռեւս մի քանի քննարկում պետք է ունենանք կառավարության հետ՝ հասկանալու քաղաքականությունը՝ միասնական քաղաքականություն վարելու նպատակով»։
Հարցին՝ կառավարությունը արցախահայերին աջակցություն տրամադրելու ծրագրեր է մշակում, արդյոք դիտարկվո՞ւմ է Երեւանում արդեն իսկ կառուցված նորակառույց շենքերում նրանց տեղավորելու հարցը, Ավինյանը պատասխանեց․ «Կդժվարանամ պատասխանել կառավարության գործընկերների փոխարեն։ Վերջին շրջանում իրենք շատ ինտենսիվ քննարկումներ են իրականացնում։ Վախենամ` իմ տեղեկատվությունը բավարար չլինի հարցին ամբողջական պատասխանելու համար»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ