Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությանը վերջին տարիներին առաջին անգամ լրատվամիջոցներին թույլ չեն տվել ներկա գտնվել։
Այսօր երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ավինյանը պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ լրագրողներին թույլ չտվեցին ներկա գտնվել արարողությանն, ասաց՝ երդմնակալության արարողությունը մի փոքր այլ ֆորմատով էր տեղի ունենում, մի փոքր ավելի խիտ էր եւ ծանրաբեռնված էր․ «Բայց ուղիղ եթերն ապահովվում էր, եւ ամբողջ նյութերը տրվել են լրատվամիջոցներին։ Սա ընդամենը կազմակերպչական հարց էր։ Հիմա դուք ներսում եք, ճեպազրույց եմ տալիս»։
Դիտարկմանը՝ լրագրողները հնարավորություն կունենային այլ պաշտոնյաներին հարցեր ուղղել, Ավինյանը պատասխանեց․ «Քաղաքապետարանը լրագրողների եւ այլ պաշտոնյաների միջեւ հանդիպման վայր չէ։ Այսօր երդմնակալության արարողություն էր, որը մենք տվել ենք ուղիղ եթերով»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ