Լրահոս
Օրվա լրահոսը

Վագիֆ Խաչատրյանի գործով դատական հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 17-ին

Հոկտեմբեր 13,2023 13:25

Վագիֆ Խաչատրյանի գործով դատական հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 17-ին։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, պետական մեղադրողը դատարանից պահանջել է անխափան թողնել Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Ըստ տեղեկատվության՝ գործը քննում է Բաքվի զինվորական դատարանը՝ Զեյնալ Աղաևի նախագահությամբ, իսկ Խաչատուրյանի իրավունքները պաշտպանում է Նաթիգ Բեյբալաևը։

Դատավարությանը որպես տուժող ներկա էին Խոջալուի շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչ Մուրադ Հուսեյնովը և Մեշալի գյուղի բնակիչ Հուսեյն Գումբատովը։

Հիշեցնենք, որ Բաքուն Վագիֆ Խաչատրյանին վերագրում է մի շարք ծանր հանցանքներ, գործով տուժող է ճանաչվել 59 անձ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031