Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճապոնիայի կառավարութիւնը կը շարունակի աջակցութիւնը Արցախէն բռնի տեղահանուածներին»

Հոկտեմբեր 13,2023 13:20

Շարունակւում են տարբեր երկրներից կառավարական եւ այլ կազմակերպութիւնների աջակցութիւնները իրենց բնօրրանից բռնի տեղահանուած  Արցախահայութեանը։ Լոս Անճելըսում Ճապոնիայի Գլխաւոր հիւպատոս Տիար Կենկո Սոնը օրերս յատուկ նամակով ծանուցել է Միացեալ Նահանգաց Արեւմտան թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանին, որ Ճապոնիայի կառավարութիւնը որոշել է Լեռնային Ղարաբաղի տեղահանուած անձանց համար 2 միլիոն ԱՄՆ դոլարի հրատապ դրամաշնորհ յատկացնել, որ կը տրամադրուի Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագոյն Յանձնակատարի միջոցով։

Այս օգնութիւնը կ’ուղղուի  ոչ պարենային ապրանքներ ձեռք բերելուն։ Գլխաւոր հիւպատոսը իր նամակում նշում է. «Լեռնային Ղարաբաղում վերջին հումանիտար ճգնաժամի լոյսի ներքոյ կը ցանկանայի յայտնել նաեւ, որ նշեալ միջազգային կազմակերպութիւնների հետ սերտօրէն համագործակցելով՝ Ճապոնիայի կառավարութիւնը կը շարունակի աջակցութիւնը տեղահանուածներին՝ կանգնելու համար նրանց կողքին»։

Նշելի է, որ Ճապոնիայի Գլխաւոր հիւպատոսութեան հետ Արեւմտեան թեմի եւ անձնապէս Առաջնորդ Սրբազանի համագործակցութիւնը եւ բարեկամական կապերը շարունակում են տարիներ ի վեր, իրագործուել են բազմաթիւ ծրագրեր, նախորդ տարի Ճապոնիայի կառավարական հրաւէրով այդ երկիր այցելեց Յովնան Արք. Տէրտէրեանը եւ պատուիրակութիւնը։

Դիւան Առաջնորդարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031