Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի վեց անդամներ Չեռնոգորիայում ընթացող Եվրոպայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում են, իսկ դա նշանակում է, որ մեր երկիրը այս մրցաշարում ունի առնվազն վեց բրոնզե մեդալ: Մեր տղաներից պայքարը շարունակելու իրավունք վերջինը վաստակել է 54 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, որը վստահ առավելության է հասել Սլովակիան ներկայացնող Տիբոր Կատոնայի նկատմամբ:
Այսօր կայանալու են ½ եզրափակչի մենամարտերը, որտեղ հայ բռնցքամարտիկների մրցակիցներն են.
48 կգ՝ Էրգյունալ Սեբախտին (Բուլղարիա)-Բարեղամ Հարությունյան
51 կգ՝ Ինձագի Խուերեբ (Մալթա)-Ռուդոլֆ Գարբոյան
Կարդացեք նաև
54 կգ՝ Ռուսլան Ասլիկյան-Մաքսիմ Կուզնեցով (Ռուսաստան)
57 կգ՝ Արթուր Բազեյան- Գաբրիել Էսկոբար Մասքունանո (Իսպանիա)
86 կգ՝ Ալեքսեյ Ալֆյորով (Բելառուս)-Ռաֆայել Հովհաննիսյան
92 կգ՝ Նարեկ Մանասյան- Վագկան Նանիտզանյան (Հունաստան):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ